ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Տարոն Սիմոնյան. Հայաստանի վրա բիծ է մնալու

Տարոն Սիմոնյան. Հայաստանի վրա բիծ է մնալու
17.10.2019 | 21:29

Կողքից հայացքով և դիմումին ծանոթ լինելով՝ կարելի է ասել, որ հիմքերը բավականին թույլ են, և Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման՝ ասել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն՝ անդրադառնալով Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելուն։ «Բայց արդյունքում Հայաստանի վրա բիծ է մնալու։ Եվ միջազգային հանրությունում, և Եվրախորհրդում խնդիր է լինելու այս ամենի «տակից դուրս գալը»։ Արդյունքում ոչ մի բանի չեն հասնելու, բայց գուցեև քաղաքական հետապնդման հետքեր գտնեն։ Դրա համար այս ամենի իմաստը չեմ հասկանում։ Եթե ի վերջո արդյունքի չեն հասնելու, ինչ են ուզում սրանով անեն։ Ամեն դեպքում, քրեական գործ է հարուցվել, մարդկանց կհարցաքննեն, և ենթադրում եմ՝ արդյունքում գործը կարճվելու է։ Քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր, ամեն դեպքում, ես չեմ տեսնում», - ասաց պատգամավորը։

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ